Պատմություն

Նորավան գյուղը հիմնադրվել է 1928թ.-ին:                                                                                                           
Սիսիանի Ախլաթյան և Բնունիս գյուղերի բնակիչները կոլտնտեսային շարժման ժամանակ Քրիստափոր Հասրաթյանի (ականավոր գիտնական Մորուս Հասրաթյանի եղբայրը) ղեկավարությամբ հիմնում են Սիսիանի առաջին կոլտիվ տնտեսությունը՝ Սիսիան-Գորիս խճուղուց 2 կմ հարավ ընկած մի հարթավայրում: Այնուհետև այստեղ բնակություն են հաստատում Գորիսի Տաթև, Հարժիս և այլ գյուղերի բնակիչներ:
Նորավանի կոլտնտեսությունը բավականին վերելք է ապրել: 1948թ.-ին մի խումբ կոլտնտեսականներ այդ թվում կոլտնտեսության նախագահ՝ Համազասպ Մինասյանն արժանացել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
Այնուհետև տնտեսությունը փոխվել է սովխոզի և դարձել հանրապետության  երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի հենակետը՝ հացահատիկի սերմնաբուծական կենտրոն:
1973թ.-ին Նորավան գյուղի տարածքում սողանքներ են առաջացել, որից հետո գյուղը տեղափոխվել է նախկին գյուղատեղից դեպի արևմուտք ընկած հարթավայր դարձյալ Նորավան անվամբ:

  ՀՀ Սյունիքի մարզի «Նորավանի միջմակարգ դպրոցը» հիմնադրվել է 1928թ.-ին,ա ներկայիս դպրոցի շենքում ուսումնական գործընթացը սկսվել է 1985-1986 ուստարուց:
Սկզբում դպրոցն եղել է 7-ամյա, 8-ամյա, 10-ամյա, այժմ էլ միջնակարգ (12-ամյա) է:
Մեր վաստակաշատ տնօրեննեը հիմնադրումից առ այսօր՝
 Ամիրջանյան Ամո- 1929-1931թթ.
Քարամյան Հրանդիկ- 1931-1936թթ.
Գրիգորյան Ռուբեն- 1936-1938թթ.
1938-1941թթ.-ի վերաբերյալ տվյալներ չկան
Հովհաննիսյան Անահիտ- 1941-1943թթ.
Ամիրբեկյան Ռոզա- 1943-1946թթ.
Գաբրիելյան Անդրանիկ- 1946-1947թթ.
Գալստյան Ղուկաս 1947-1950թթ.
Գևորգյան Օնիկ 1950-1951թթ.
Հասրաթյան Արմենակ 1951- 1955թթ.
Մակարյան Լազր 1955- 1992թթ.
Անդրեասյան Արամ 1992- ից առ այսօր:

 

Այժմյան դպրոցի շենքը տիպային է,երկհարկանի բաղկացած մեկ մասնաշենքից: Դպրոցը  նախատեսված է  145 աշակերտի համար, վերանորոգված է մասամբ :Այս ուստարում դպրոցն ունի 59 աշակերտ,  8.25 դասարան, ներառական կրթության աշակերտներ չկան ,  3 վարչական, 16 մանկավարժական  և 8 ուսումնաօժանդակ աշխատող:
2001թ. ԿՕԾ միջոցով փոխվել է դպրոցի տանիքը, սանհանգույցը, կատարվել է դասարանների և միջանցքների կոսմետիկ նորոգում:
 2004թ.-ից «Փրոջեկթ Հարմոնի» կազմակերպության կողմից դպրոցում բացվեց համակարգչային կենտրոն համալրված՝ 6 համակարգիչներով, տպիչով, սկաներով, պրինտերով, սեղաններով, աթոռներով և անհրաժեշտ ամբողջական  գույքով ու սարքավորումներով:
 2012-2013 թվականներինին արտասահմանյան բարերարների ֆինանսավորմամբ կատարվել է դպրոցի մասնակի նորոգում: Տեղադրվել են  եվրոպատուհաններ ևդռներ, մանրահատակը հղկվել է, վերացվել են շատ շինարարական թերություններ:                                                                                                         
 Այսօր էլ արտասահմանյան բարերարների հովանավորությամբ դպրոցում շինարարական աշխատանքներ են ընթանում՝ վերանորոգվում է սպորտ դահլիճը: Դպրոցի հյուսիսային կողմի դասարաններում տեղադրվում է ջեռուցման լոկալ համակարգ:
Դասասենյակները կահավորված են անհրաժեշտ գույքով: Հնամաշ գույքը հովանավորների և բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ  աստիճանաբար փոխարինվել է նորով: